Էդուարդ Շարմազանով. ԱԻ-ի մասին օրենքի վերաբերյալ տարակարծություն կար ինչպես կոալիցիայում, այնպես էլ ՀՀԿ-ում![]() 1 մարտի 2012 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքը, որ ՀՀԿ ու ԲՀԿ օրինագծի վերաբերյալ զգալի հակասություններ չեն ունեցել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Շարմազանովն ասել է, որ այս օրենքի վերաբերյալ, այնուամենայնիվ, կար տարակարծություն ոչ միայն կոալիցիոն գործընկերների մոտ, այլ նաև հենց ՀՀԿ-ում: Որպես օրինակ փոխխոսնակը բերել է Ռաֆիկ Պետրոսյանին, ով դեմ է քվեարկել օրինագծին: Արդյոք դա հանդիսանում է կուսակցական կարգապահության խախտում հարցին, Շարմազանովը դրական պատասխան տվեց, քանի որ Պետրոսյանը դեմ է գնացել խմբակցության դիրքորոշմանը: Ընդ որում, փոխխոսնակը նկատել է, որ այս հարցի առնչությամբ Պետրոսյանի դիրքորոշումը պարզ էր դեռևս նախորդ օրվանից, երբ իր ելույթում նա դեմ հանդես եկավ օրինագծին: Ըստ Պետրոսյանի, օրենքը խստորեն սահմանափակում է խորհրդարանի լիազորությունները` այն վերածելով «ջնջոցի»: Ընդ որում, Շարմազանովը չի մեկնաբանել, արդյոք Պետրոսյանի վարքը քննարկվելու է կուսակցության խորհուրդի ժամանակ: Այսօր ՀՀ ԱԺ-ում 67 «կողմ» և 1 «դեմ» ձայներով ընդունվել է «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրենքը, իսկ ընդդիմադիրները բոյկոտել են այն և քվեարկությանն առհասարակ չեն մասնակցել: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 9-ին, սակայն հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով ուղարկվել էր լրամշակման, որից հետո այն դրվեց ԱԺ քննարկմանն արագացված կարգով: Ընդդիմությունն այս օրինագիծը հակասահմանադրական է համարում: Սակայն վարչապետի առաջարկով օրինագծի քննարկումը հետաձգվել էր` այն վերամշակելու պատրվակով: Վերանայվելուց հետո օրինագիծը հրատապ կարգով դրվել էր ԱԺ դիտարկամնը: Ընդդիմությունը տվյալ օրինագիծը համարում է հակասահմանադրական, քանի որ նախագահին ընձեռում է միանձնյա լիազորություններով, ինչպես նաև թույլատրում է բանակի` կիրառումը սպառվալիքի դեպքում, որը հանգեցրել է ԱԻ-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |