Թուրքիան նոր ռազմավարություն է մշակում կապված Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ![]() 1 մարտի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Թուրքիան նոր ռազմավարություն է մշակում: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, այդ հարցի շուրջ երկար ժամանակ իրենց կողմից աշխատանքներ են տարվում, վերջին շրջանում արտահայտությունների և հակազդեցությունների մակարդակով փոփոխություն է տեղի ունեցել: Դավութօղլուն այսպես է արտահայտվել. «Որպեսզի կարողանանք միասին պատմությունը կիսել, անհրաժեշտ է բաց պահել հաղորդակցման ուղիները»՝ հավելելով, որ Թուրքիան «ցանականում է ցավ կիսել նրա հետ, ով ցանկանում է կիսել այդ ցավը»: Ի պատասխան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այսպես կոչված Խոջալուի սպանդի հիշատակման միջոցառման ժամանակ հայերին նվաստացնող պաստառների վերաբերյալ հարցին՝ Դավութօղլուն ասել է, որ «նման պաստառները, ում կողմից և ինչ կերպ էլ որ բացված լինեն, անընդունելի են, մենք մեր ցավը չենք զոհաբերի նման ատելության և վիրավորանքի մշակույթին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |