Մոսկվայում սպանվել է ձեռներեց Իրինա Դիրոյանը

Մոսկվայում սպանվել է ձեռներեց Իրինա Դիրոյանը

PanARMENIAN.Net - Մոսկվայում` Վարշավյան խճուղու 86 տան մոտ սպանվել է գործարարուհի Իրինա Դիրոյանը` գեղեցկության սրահի տերը: Վերջինս տեղակայված է այդ շինությունում, հայտնում է «Ինտերֆաքսը»` հղելով օրինապահ մարմինների աղբյուրներին:

«Կինը սրահից դուրս էր գալիս թիկնապահի ուղեկցությամբ: Նրան է մոտեցել սևազգեստ անծանոթը, որի գլխին եղել է լայնեզր գլխարկ: Նա կրակ է բացել կնոջ վրա` նրան 6 տեղից վիրավորելով: Վիրավորվել է նաև թիկնապահը»,-պատմել է աղբյուրը:

Գործարարուհին մահացել է ստացված վերքերից: Նրա թիկնապահին տեղափոխել են հիվանդանոց: Մարդասպանը փախուստի է դիմել:

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբ: Այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա:

ՌԻԱ Նովոստին հայտնում է` հղելով օրինապահ մարմիններին, որ կնոջ սպանությունը, հնարավոր է նախապես պատվիրված է եղել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---