Ադրբեջանական Ղուբայում անկարգություններ են, դեպի քաղաք զրահատեխնիկա է ուղարկվել![]() 1 մարտի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ղուբա շրջկենտրոն (հյուսիս), որտեղ անկարգություններ են տեղի ունեցել, զրահատեխնիկա է ուղորդվել և ներքին զորքերի ստորաբաժանումներ: Այդ մասին հայտնում է Contact.az-ը: Ըստ պարբերականի, տեղի ոստիկանությունը չի կարողացել սեփական ուժերով ճնշել անկարգությունները: Անկարգությունների համար առիթ են հանդիսացել շրջկենտրոնի ղեկավարի հայտարարությունները, որը մեղադրել է բնակիչներին ծախվելու մեջ: Մարտի 1-ի առավոտյան շրջկենտրոնի բնակիչները հանրահավաքի են հավաքվել վարչական շենքի մոտ: Ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ: Նրանք պահանջել են, որպեսզի պաշտոնյան ներողություն խնդրի և հրաժարական տա: Խաբիբովը դուրս է եկել և ներողություն խնդրել, ասելով, որ «շրջկենտրոնի բնակիչները թանկ են իր համար»: Սակայն ակցիայի մասնակիցները դա անբավարար են համարել: Նրանք ներխուժել են վարչական շենք ու ջախջախել են հյուրերի սենյակը: Ոստիկանությունը փորձել է ցրել հանրահավաքը, կիրառվել է արցունքաբեր գազ: Բախումներ են սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ըստ նախնական տեղեկատվության, չորս մարդ է տուժել՝ երեք ոստիկան և մեկ ցուցարար: Ցուցարարները հրկիզումներ են կատարել, մասնավորապես հրկիզել են վարչական շենքն ու չայխանան: Բացի այդ, հրդեհ են սարքել Խաբիբովի տանը: Vesti.az-ը հայտնում է, որ Ղուբայի բնակիչները մտադիր են հրկիզել նաև Խաբիբովի վիլլան և արդեն այնտեղ են գնում: Ձերբակալվածների մասին հստակ տեղեկություններ չկան: Vesti.az-ը հայտնում է, որ մոտ 15 մարդ է ձերբակալվել: Contact.az-ը իր հերթին հայտնում է, որ ձերբակալվել է 200 ցուցարար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |