Թուրք վերլուծաբանը Ցեղասպանության մասին. Չի կարելի հարցը վերջնականապես փակված համարել![]() 1 մարտի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը մեկնաբանել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդի կողմից ` Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրիանգիծը չեղյալ համարելը: «Kanal D» հեռուսաալիքին տված հարցազրույցում թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը հայտարարել է, որ կարիք չկա մտածելու, որ Ֆրանսիան վախեցել Է Թուրքիայից: Ըստ նրա, Ֆրանսիայի ՍԽ որոշումը փրկել է թուրք-ֆրանսիական հարաբերությունները վերջնական խզումից: «Ֆրանսիայի ՍԽ դաս է տվել մեզ և ողջ աշխարհին` ցույց տալով, թե որքան կարևոր է խոսքի ազատությունը: Սակայն մենք ներկայումս չենք կարող խոսել այն մասին, որ հարցը վերջնականապես լուծված է: Մինչև 2015թ Թուրքիան գտնվելու է ականապատ դաշտում: Մենք պետք է հաշվի առնենք դա»,-հայտարարել է Բիրանդը: Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին է ընդունել այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |