Զուրաբյան. Ընտրություններում պարտվելու առջև վախից ՀՀԿ-ն ցուցակում առաջին համարի տակ գրանցեց ՀՀ նախագահին![]() 1 մարտի 2012 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա հայտնել է, որ 4 ամսվա ընթացքում հասցրել է կարոտել հանրահավաքները. «Խոստանում եմ, որ այսուհետ հանրահավաքներն ավելի հաճախակի կլինեն»: Իր խոսքում նա անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի հարցին և նշել մեղավորների անպատժելիությունը: Նրա խոսքով` իշխանությունները կանխամտածված կերպով են աջակցում արտագաղթին, աղքատության աճին և ողբերգական դեպքերին բանակում, որպեսզի իրենց ձեռքում պահեն իշխանությունը: ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտնել է, որ իշխանություններն առաջիկա ընտրություններին նախանձելի դրության մեջ չեն մոտենում. երկրում ծայրահեղ աղքատություն է, սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Նրա խոսքով` ընտրություններում պարտության առջև վախի պատճառով իշխանություններն աննախադեպ քայլի են դիմել` ՀՀԿ համամասնական ցուցակում առաջին համարի տակ գրանցելով երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Ընդ որում, նա ընդգծել է, որ այժմ Հայաստանում կա կազմակերպված ընդդիմություն` ի դեմս ՀԱԿ-ի, որը համակարգում է «ժողովրդի պայքարը վարչակարգի դեմ»: Նա ժողովրդին կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել իշխանությունների դեմ պայքարին` դիմելով Կոնգրեսի տարածքային կառույցներ, «զորակոչվել» պայքարին հանուն ազատ և ժողովրդավարական Հայաստանի: 2008թ փետրվարից հայկական ընդդիմությունը` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրհավաք` այդ կերպ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտելով: Մարտի 1-2 ակցիաների ընթացքում բախումներ էին եղել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության ուժերի միջև: Գլխավոր դատախազության տվկալներով, տուժել է մոտ 200 մարդ, ձերբակալվել 100 և զոհվել 10: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |