ՀԱԿ-ի ընտրացուցակը կկազմի անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Ինչպես մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հայտնել է Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, Կոնգրեսը որոշում է կայացրել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը դնել իր վրա, «իհարկե, հաշվի առնելով ՀԱԿ-ի քաղխորհրդում քննարկված չափորոշիչներն ու առաջարկները»: Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է հաղթահարել ժողովրդի մեջ արմատացած հոգեբանական բարդույթը, որ նախագահական ընտրությունները խորհրդարանականից կարևոր են: «Հասարակությանը համոզիչ կերպով պետք է բացատրել խորհրդարանական ընտրությունների կարևորությունը` դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար: Հաղթելով խորհրդարանական ընտրություններում` ժողովուրդն անհամեմատ կհեշտացնի իր հաղթանակը նախագահական ընտրություններում»,- ընդգծել է նա: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012թ. մայիսի 6-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |