Լևոն Տեր-Պետրոսյան. Հայկական հարցը կրկին դարձել է արտաքին ուժերի խաղերի առարկան![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, որով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ոչ սահմանադրական է ճանաչվել: Նրա խոսքով` երբ այդ օրենքն ընդունվեց, ողջ հայ ժողովուրդը ոգեշնչվել էր, իսկ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն էին հայտնել Ֆրանսիայի իշխանություններին` հայտարարելով, որ դա հայկական դիվանագիտության հաղթանակի արդյունքն է: «Թե ինչպիսի մասնակցություն են դրան ունեցել հայ դիվանագետները, միայն Աստծուն է հայտնի, քանի որ ֆրանսիական կառավարությունը դա արել է այլ դրդապատճառներով` որպեսզի երաշխավորի հայ համայնքի ձայներն ընտրություններում և խոչընդոտի Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը»,- ընդգծել է Տեր-Պետրոսյանը: Նա հավելել է, որ հայկական հարցը կրկին դարձել է արտաքին ուժերի խաղերի առարկան` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Նրա խոսքով` Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանության մասին օրենքի ընդունումից հետո արժեր մտածել, թե ինչպես դա կանդրադառնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա, որոնք «կենսական նշանակություն ունեն Հայաստանի, մեր երկրի ազգային անվտանգության և տնտեսական զարգացման համար»: Տեր-Պետրոսյանն ասել է նաև, որ իշխանությունները պետք է այնպես անեին, որպեսզի այդ «դիվանագիտական հաղթանակը» չնմանվի 1878թ. Բեռլինի և 1920թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսներում հայկական դիվանագիտության տարած ավելի փայլուն հաղթանակներին, որոնց հետևանքով նախ բնաջնջվեց ողջ Արևմտյան Հայաստանը, և ապա կորսվեց Հայաստանի Հանրապետության տարածքի ուղիղ կեսը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |