«ԲԻ-ԲԻ-ՍԻ»-Ն ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԻԾ` ՀԱՅ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - «Բի-Բի-Սի» հեռուստաընկերությունը ձեռնարկել է 13 առանձին մուլտֆիլմերից բաղկացած միջազգային նախագիծ, որը կներկայացնեն համապատասխան թվով երկրներ: Նախագծին մասնակցելու է հրավիրվել նաեւ Հայաստանը, որը կներկայացնի «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվող «Կոշկակարի որդին» մուլտիպլիկացիոն ֆիլմը, որի սյուժեի հիմքում ընկած է հայ գրականության կլասիկ Հովհաննես Թումանյանի հեքիաթը: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությանը ֆիլմի ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցը, 12,5 րոպեանոց ֆիլմի երկու երրորդն արդեն պատրաստ է: Մուլտիպլիկատորները պարտավորվել են ֆիլմն ավարտել 2004 թ. հունիսին: Նախագծին մասնակցող յուրաքանչյուր երկիր կստանա յոթ տարվա ընթացքում վարձույթ իրականացնելու իրավունք, այդ թվում նաեւ Հայաստանում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---