ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՏԱԼՈՒՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԵՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 6 փետրվարի 2004 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքում է Ստամբուլի խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախատեսվող հանդիպման վերաբերյալ իրեն վերագրվող հայտարարությունը: Ինչպես պարզաբանել է «Արմինֆո» գործակալությանը Յու. Մերզլյակովը, ավելի վաղ նա ասել էր այն մասին, որ «նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են միջազգային համաժողովներում հանդիպումների մասին»: Նրա խոսքերով` խոսքը չի գնացել Ստամբուլում կոնկրետ հանդիպման մասին, առավել եւս, որ մինչ- վերջին ժամանակները Ռոբերտ Քոչարյանը չէր պատրաստվում մասնակցել այդ խորհրդաժողովին: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կատարելիք այցին, ապա այն, ռուսաստանյան դիվանագետի խոսքերով` նախատեսվում է գարնանը, սակայն դեռեւս չկան հստակ ժամկետներ: Այդ այցին կնախորդի նախապատրաստական աշխատանք, այդ թվում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումներ, ասել է Յու. Մերզլյակովը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |