ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՏՐՈՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԵՋ, ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՉԿԱՆ 6 փետրվարի 2004 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով, Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունից տուժածների թվում ԱՊՀ երկրների քաղաքացիներ չկան: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տեղեկացրել են ՌԴ-ում ԱՊՀ երկրների մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ: Դեսպանություններն անընդմեջ կապ են պահպանում տուժածներ անձանց ցուցակները կազմող ռուսաստանյան իրավապահ մարմինների հետ: Ընդսմին, Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության ինստիտուտի մուտքի մոտ կախված վիրավորների ցուցակում նշված է 35-ամյա Ռադիկ Մելքոնի Մելքոնյանը, որին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն: Նշենք, որ Մոսկվայի մետրոյի Զամոսկվարեցկի գծի վրա այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքում, նախնական տվյալներով, զոհվել է 30 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |