Ամերիկյան ռադիո. Դժվար է հավատալ քաղաքականությունից զերծ «Եվրատեսիլի»![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ տեղեկատվական WNWI օնլայն-ռադիոն իր ռեպորտաժում նշել է, որ դժվար է հավատալ քաղաքականությունից զերծ Եվրատեսիլի: «Այս մրցույթը առանց քաղաքկանության յոլա չի գնա: Ինչպես կարելի է դա չտեսնել, երբ «երգի» այդ մրցույթից առաջ բոլորը հիշում են մարդու իրավունքների մասին, մտորում են ժողովրդավարության և այլնի մասին: Չէ որ ինչ-որ մեկի հաջողությունը միշտ չէ, որ բոլորին է ուրախացնում, այդ թվում «Եվրատեսիլում»: Ըստ ռադիոյի, վերջին 10 տարում Ուկրաինայի հաղթանակը համընկավ «նարնջագույն հեղափոխության, իսկ Սերբիայի հաղթանակը՝ Կոսովոյի անջատման հետ: «Եվրատեսիլը» յուրօրինակ մի խաղ է, որը կարող է փոխել աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում ու լուրջ ճգնաժամ առաջացնել միջազգային հարաբերություններում: WNWI նշում է, որ միայն երևակայել կարելի է, թե ինչ կրքեր կբորբոքվեն այս տարի: «Դժվար է հավատալ քաղաքականությունից զերծ Եվրատեսիլի՝ կարելի է միայն պատկերացնել ծափահարություններ ցասումը հոգում»,-ասել է ամերիկյան ռադիոն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |