ՍՈՉԻԻ ՀԱՅԵՐԸ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ԵՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ

PanARMENIAN.Net - Սոչիում գործող «Սեւան» հայկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնում փետրվարի 5-ին բացվել է Բարեկամության եւ համաձայնության հուշարձանը: Ռուս եւ հայ հոգեւորականների կողմից օծված կոթողի բացման արարողությանը մասնակցել է Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը: Հուշարձանի հեղինակն է Սոչիում հայտնի քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Արշակ Բեղյանը: Նախագծի գլխավոր հովանավորն է տեղական «Ուստա» ընկերության նախագահ Հմայակ Ուստյանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, շուտով հուշարձանի կողքին կկառուցվի մատուռ, որի շինարարության համար նահանգապետ Տկաչեւը խոստացել է տրամադրել միլիոն ռուբլի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---