Լյուդմիլա Զիկինայի զարդերը աճուրդում վաճառվել են ավելի քան 1 մլն դոլարով 4 մարտի 2012 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին «Ռոսսիա» անսամբլի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Զիկինայի զարդերը աճուրդում վաճառվել են ավելի քան 1 մլն դոլարով, հայտնում է rbc.ru` հղելով «Հելոս» աճուրդային տան կայքը: Վաճառվել են երգչուհու գրեթե բոլոր զարդերը: Վաճառքի հանված 29 զարդերից չեն վաճառվել ընդամենը երկուսը: Վաճառված զարդերի թվում են ինչպես հինավուրց զարդեր, այնպես էլ XX դարի աշխատանքներ, ընդ որում, դրանց մի մասը ստեղծվել էին երգչուհու սեփական էսքիզների հիման վրա: Զարդերի համար առաջարկված ամենացածր գինը եղել է մոտ կես միլիոն դոլար: Զիկինան մահացել է 2009թ հուլիսին: Նա կատարել է բազմաթիվ հանրահայտ երգեր` «Սպասիր ինձ», «Իսկ այնտեղ հեռվում իմ Ռուսաստանն է» և այլն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |