Հայ շախմատիստուհիների համար շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 3-րդ տուրը անհաջող էր

Հայ շախմատիստուհիների համար շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 3-րդ տուրը անհաջող էր

PanARMENIAN.Net - Գազիանթեպում շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում արդեն կայացել են 3 տուրեր:

Այս տուրը հայ շախմատիստուհիների համար անհաջող էր: Էլինա Դանիելյանը առաջին պարտությունն է կրել: Նա զիջել է Տատյանա Մոլչանովային, Լիլիթ Մկրտչյանը` Նաստասիա Զիազիուլկինային, Լիլիթ Գալոյանը` Ալմիրա Սկիպիչենկոյին, Մարիա Կուրսովան` Տրանգ Հոանգին, իսկ Աննա Հայրապետյանը` Բաիրա Կովանովային:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական համակրգով` 11 տուրերով, ժամանակի վերահսկողությունը` 90+30 և յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Առաջնությունը կավարտվի մարտի 14-ին, մարտի 8-ին շախմատիստուհիները հանգստանում են:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---