Ա. Իսկանդարյան. ՌԴ ընտրություններն անմիջական ազդեցություն չեն ունենա ղարաբաղյան գործընթացի վրա![]() 5 մարտի 2012 - 12:03 AMT PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո սոցիալ-տնտեսական լարվածությունը կաճի, նա այլևս չի կարողանա այդքան ուշադրություն դարձնել արտաքին քաղաքականությանը, ինչպես նախկինում: «Վեկտորը կփոխվի, նա ուղղակի ավելի քիչ հնարավորություն կունենան արտաքին քաղաքականությամբ զբաղվելու համար»,-նշել է նա: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես ՌԴ նախագահական ընտրությունները կանդրադառնան Հայաստանի ու ղարաբաղյան կարգավորման վրա, ապա, ըստ Իսկանդարյանի, ոչ մի ուղղակի ազդեցություն կամ կտրուկ փոփոխություն չի լինի: Նա նաև հեգնանքով է վերաբերվում նրան, որ Պուտինի հաղթանակը կարող է ետ բերել Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ չի հավատում կոնսպիրոլոգիայի տեսությանը: «Ռուսաստանը հիմա ժամանակ չունի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ու Ռոբերտ Քոչարյանի համար: Նա կաշխատի այն իշխանության հետ, որը կլինի Հայաստանում»,-ասել է նա: Ըստ փորձագետի, իրավիճակն ընտրություններից հետո կարող է անդրադառնալ Հայաստանում իրականացվող խոշոր տնտեսական ծրագրերի վրա, օրինակ երկաթուղու կամ ատոմակայանի կառուցման վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |