ՉԺՀ ԱԳՆ. Չինաստանը դեմ է Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներին 6 մարտի 2012 - 09:38 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը հանդես է գալիս Իրանի հանդեպ որևէ միակողմանի պատժամիջոցների դեմ, Պեկինում հայտնել է ՉԺՀ արտգործնախարար Յան Ցզեչին: «Անհրաժեշտ է երկխոսություն, այլ ոչ թե հակամարտություն, համագործակցության, այլ ոչ թե պատժամիջոցներ հարցի պատշաճ լուծումը որոնելու ճանապարհին, մենք դեմ ենք միակողմանի պատժամիջոցներին, և այդ դիրքորոշումն անփոփոխ է»,- ասել է ՉԺՀ ԱԳ նախարարը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանի աշխատանքների շրջանակում տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Յան Ցզեչին ընդգծել է, որ Չինաստանը դեմ է, որպեսզի Մերձավոր Արևելքում որևէ երկիր, այդ թվում` Իրանը միջուկային սպառազինություն մշակի: «Դրա հետ մեկտեղ մենք գտնում ենք, որ ցանկացած երկիր իրավունք ունի համապատասխան պարտավորությունները հարգելու հիմունքներով օգտագործելու խաղաղ ատոմ»,- հավելել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |