Թուրքիան որոշել է ուժի մեջ թողնել Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները Ցեղասպանության մասին օրինագծի պատճառով![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիան որոշել է ուժի մեջ թողնել Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները որոնք ընդունվեցին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, հայտնում է Today's Zaman-ը: Ըստ նրա, այս օրենքը քննարկվել է կառավարության նիստում, Առինչը ողջունել է նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումը, որտեղ ասվում է, որ օրենքը ոչ սահմանադրական է և խախտում է խոսքի ազատությունը: Ըստ փոխվարչապետի, նիստում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան: Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |