Հետխորհրդային երկրները ընդունելություն կկազմակերպեն ՄԱԿ-ին անդամակցելու 20-ամյակի կապակցությամբ![]() 6 մարտի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Մարտի 9-ին տեղի կունենա նախկին խորհրդային հանրապետությունների ՄԱԿ-ին անդամակցության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելություն: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն: Ըստ ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Բիրգան Այթիմովայի, այդ կարևոր իրադարձությունները հետխորհրդային երկրները միասին կնշեն, հայտնում է Vest.kz-ն: «Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ համատեղ ընդունելություն են կազմակերպում, որը կկայանա մարտի 9-ին»,-ասել է Այթիմովան:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |