Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել Փարչինի համալիր

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել Փարչինի համալիր

PanARMENIAN.Net - Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել Փարչինի ռազմարդյունաբերական համալիր, հայտնում է ISNA-ն:

Այցի հնարավոր ժամկետը չի նշվում:

Փարչինի ռազմարդյունաբերական համալիրը այն տեղն է, որտեղ Թեհրանը հետազոտում է միջուկային զենքին առնչվող պայթուցիկ նյութերը:

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր վերջին զեկույցը հրապարակել է փետրվարի վերջին: Այնտեղ ասվում էր, որ Իրանը վերջին տարում երեք անգամ ավելացրել է հարստացված ուրանի արտադրությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---