«Ռոսավիացիան» թույլ է տվել «Արմավիային» թռիչքներ կատարել Ռուսաստան մինչև մարտի 20-ը![]() 6 մարտի 2012 - 14:23 AMT PanARMENIAN.Net - «Ռոսավիացիան» թույլ է տվել «Արմավիային» թռիչքներ կատարել Ռուսաստան մինչև մարտի 20-ը: Այդ մասին ասվում է գերատեսչության մամլո հաղորդագրության մեջ: «Ռոսավիացիայում» նշել են, որ մարտի 6-ին իրենք երաշխիքային նամակ են ստացել «Արմավիայից» ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 178 հազար դոլարի պարտքը մինչև 2012թ. մարտի 20-ը մարելու խոստումով: Գերատեսչությունում ասել են, որ «Արմավիայի» օդանավերի սպասարկումը կասեցվել էր բազմակի զգուշացումներից հետո, հայտնում է Lenta.ru-ն: «Արմավիա» ավիաընկերությունը անժամկետ գործադուլ է հայտարարել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Արմավիա» միջազգային ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: Գործադուլը պայմանավորված է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր գնային քաղաքականությամբ , ըստ որի սպասարկման գները բարձրացել են: Նանա Ավետիսովան նշեց, որ բոլոր չվերթները դադարեցված են, մինչև գների վերանայումը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն արդեն իսկ արձագանքել է գործադուլին՝ բացասական գնահատելով «Արմավիա» ավիաընկերության կողմից «անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները». «Այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղևորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով: Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից: Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով Արմավիա ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |