Ապրիլի 24-ին Sotheby's-ում աճուրդի են հանվելու Օսմանյան Թուրքիային նվիրված արվեստի նմուշներ![]() 6 մարտի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ից-26-ը Sotheby's աճուրդի տան Լոնդոնի մասնաճուղում տեղի է ունենալու «Թուրքական և իսլամական շաբաթ. Դասականից մինչև ժամանակակից» խորագրով աճուրդի շաբաթ: Ինչպես հայտնում է աճուրդի պաշտոնական կայքը, ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցի օրը աճուրդի են հանվելու Օսմանյան Թուրքիայի ժամանակաշրջանին նվիրված արվեստի նմուշներ: 15-19 դարն պատկանող իրերի թվում են լինելու կերամիկական և արծաթյա իրեր, ինչպես նաև գորգեր և ձեռագրեր: Բացի դրանից, նույն օրը աճուրդին ներկայացվելու են նաև Օսմանյան Թուրքիային նվիրված կտավներ, այդ թվում և Հովհաննես Այվազովսկու «Տեսարան Կոնստանդնուպոլսից և Բոսֆորից» կտավը ( նախնական գինը`1.2-1.8 միլիոն ֆունտ ստեռլինգ): Թե ինչ և քանի նմուշներ են ներկայացվելու աճուրդում, կայքում նշված չէ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |