ՖԻՖԱ-ն չեղյալ կհամարի հավաքականների փետրվարի և օգոստոսի խաղերը![]() 6 մարտի 2012 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն մտադիր է ընդառաջել եվրոպական ակումբներին և օրացույցից հանել ընկերական խաղերը, որոնք անցկացվում են փետրվարի վերջին և օգոստոսի սկզբին: ՖԻՖԱ-ն հրապարակել է 2015-2018թթ միջազգային խաղերի նախնական օրացույցը` երկուշաբթի օրվա ժողովից հետո, որը բողոքարկվել է ԵԱԱ կողմից: «Բոլոր ոչ մրցաշարային խաղերը կարող են անցկացվել միայն կրկնակի հանդիպումների օրերին»,-ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարությունում: Սպասվում է, որ մի քանի օր տարբերությամբ երկուական խաղեր կխաղան մարտին, սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին: ՈւԵՖԱ-ն պետք է նախագծի օրացույցը հաստատի Ցյուրիխում` մարտի 29-30, հայտնում է Eurosport-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |