Ավստրալիան շարունակում է ջրի տակ ընկղմվել![]() 6 մարտի 2012 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները շարունակում են տարածվել Ավստարալիայի արևելյան շրջաններում: Երեքշաբթի 13 հազար մարդ է տարհանվել 3 նահանգներում` Նոր հարավային Ուելսից, Քվինսլենդից և Վիկտորիայից: Տարերքը սպառնում է Սիդնեյից 450կմ հարավ-արևմուտքում տեղակայված Ուոգա-Ուոգա քաղաքին: Քաղաքի 60 հազար բնակչությունից 8 հազարը ստիպված էին լքել իրենց տները: Տարհանման աշխատանքներում ներգրավված է բանակը: Օդերևութաբանների տվյալներով, հորդառատ անձրևները Նոր հարավային Ուելսում աստիճանաբար դադարում են: Սակայն գետերի մակարդակը բարձրանալու է և հեղեների վտանգը բազմաթիվ շրջաններում դեռ պահպանվում է, հայտնում է Euronews-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |