Մահացել է օսկարակիր կոմպոզիտոր Ռոբերտ Շերմանը![]() 6 մարտի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - 86 տարեկանում մահացել է ամերիկացի կոմպոզիտոր Ռոբերտ Շերմանը, ով «Օսկար» է ստացել «Մերի Փոպինս» և «Այս փոքրիկ աշխարհը» դիսնեյյան ֆիլմերի համար, հաղորդում է Ինտերֆաքսը՝ մեջբերելով ամերիկյան ԶԼՄ-ները: Շերման եղբայրներն այնպիսի հայտնի մուլտֆիլմերի երգերի հեղինակ են, ինչպիսիք են «Ջունգլիների գիրքը», «Վիննի Թուխի արկածները» և «Մերի Փոպինս», «Կոշիկը և վարդը» երաժշտական ֆիլմերը: Ռոբերտ Շերմանը ընդգրկված է այսպես կոչված «Դիսնեյի լեգենդներ» ցուցակում, մարդկանց, ովքեր զգալի ավանդ են ունեցել The Walt Disney Company զարգացման մեջ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |