Արշակ Սադոյան. Պետք է ստեղծել հնարավորություն՝ ընտրություններին տեսախցիկներով օնլայն հետևելու համար![]() 6 մարտի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Շատ կարևոր է դառնում, որ տեխնոլոգիաների այս դարում Հայաստանն էլ մտնի նոր դարաշրջան։ Ընտրողը պետք է մասնակցի ընտրություններին որպես կողմ։ Այսպիսի հայտարարություն այսօր արեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ՀԽ-ում անցկացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նախընտրական քարոզչության կազմակերպում» թեմայով քննարկման ժամանակ։«Ռուսաստանի ընտրությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր են դեբատները, ինտերակտիվ կապը ընտրողների հետ։ Շատ ավելի ցանկալի կլիներ, որ ընտրողները համացանցի միջոցով մշտապես կարողանային կապ պահպանել նրանց հետ, ում ընտրում են։ Նախընտրական գործընթացների ժամանակ առաջին հարցը, որ պետք է դնել, ապահովել, դա ինտերակտիվ կապն է ընտրողների հետ, նրանց ակտիվությունը»,-նշեց Արշակ Սադոյանը՝ օրինակ բերելով այսօրվա քննարկման ինտերակտիվ ընթացքը՝ օնլայն հեռարձակումը և Skype-ով հարցեր հղելու հնարավորությունը։ Արշակ Սադոյանը՝ ելնելով Ռուսաստանի փորձից, կարևորեց նաև ընտրությունների ժամանակ տեսախցիկների առկայությունը. «Ես կարծում եմ, որ դեռ ժամանակ կա և առաջիկայում պետք է ստեղծվեն հնարավորություններ, որպեսզի ժողովուրդը կարողանա օնլայն հետևել ընտրությունների ընթացքին»։ Ընտրությունները օնլայն կամ սմս քվերակությունների միջոցով կազմակերպելու մասին խոսելիս, քննարկման մասնակից ՀՌԱՀ անդամ Հարություն Հարությունյանը նշեց, որ դրանք կախված են մեծ ծախսերի հետ։ «Ես կարծում եմ, մեր երկիրը պատրաստ չէ նման ծախսերի։ Ծրագրային ապահովումը և մնացած ամենը մեծ ծախսեր են պահանջում»,-նշեց նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |