Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. Դավիթ Սաֆարյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ![]() PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 66կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը երկրորդ հաղթանակն է տարել: Քառորդ եզրափակչում նա երեք մրցափուլերում առավելության է հասել ադրբեջանցի Էմին Ազիզովի հանդեպ և առնվազն բրոնզե մեդալ ապահովել իրեն: Հայ ըմբիշը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ալան Գոգաևը (Ռուսաստան): Առաջին մենամարտում Սաֆարյանը պարտության էր մատնել Գեորգ Մարչլին (Ավստրիա): Առաջին մրցութային օրը հայ ըմբիշներից ելույթ էր ունեցել նաև Անդրանիկ Գալստյանը, ով 1/8 եզրափակչում դուրս է մնացել առաջնությունից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |