Nokia-ն կթողարկի Windows Phone սմարթֆոնները լուսանկարների PureView տեխնոլոգիայով![]() 6 մարտի 2012 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Nokia-ն լուսանկարների մշակման PureView տեխնոլոգիան կգործարկի Windows Phone պլատֆորմի վրա ստեղծված սմարթֆոններում: Այդ մասին ֆիննական Aamulehti պարբերականին տված հարցազրույցում պատմել է ընկերության մարքեթինգի փոխնախագահ Ջո Հարլոուն: Նա հաղորդել է, որ Windows Phone բազայի վրա PureView-ով սմարթֆոններին «երկար սպասելու կարիք չի լինի»: PureView տեխնոլոգիան Nokia-ի ինժեներները մշակել են շուրջ 5 տարի: Դրա էությունը հետյալն է. կից պիքսելների խմբից «բազմապիքսելային» լուսանկարում կազմվում է մեկ «իդեալական» պիքսել: Արդյունքում բարձրանում է լուսանկարի որակը, անհետանում են «աղմուկները», պնդում են Nokia-ի ներկայացուցիչները: Nokia-ի առաջին սարքը, որի վրա կիրառվում է PureView տեխնոլոգիան, Nokia 808-ն է, որը ներկայացվել է MWC ցուցահանդեսում: Հեռախոսի խցիկում մատրիցայի խտությունը կազմում է 41 մեգապիքսել: Nokia 808 PureView աշխատում է Symbian Belle կառավարմամբ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |