Նյու Յորքում և Դուբլինում LulzSec-ի և Anonymous-ի անդամներ են ձերբակալվել![]() 6 մարտի 2012 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի (ԱՄՆ) և Դուբլինի (Իռլանդիա) ոստիկանությունը երեքշաբթի օրը ձերբակալել է մի քանի հոգու, որոնց կասկածում է LulzSec և Anonymous հայտնի հաքերային խմբավորումներին հանցակից լինելու մեջ, երեքշաբթի օրը հաղորդում է Agence France-Presse-ը: Ինչպես նշել է ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ, Նյու Յորքում ձերբակալված հինգ հոգուն մեղադրանքներ են առաջադրվել: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Իռլանդիայի ոստիկանությունն իր հերթին ձերբակալել է Anonymous-ի հետ բարեկամական LulzSec խմբավորման մասնակիցների, որոնք հայտնի են WikiLeaks բացահայտող ռեսուրսի «հակառակորդների» կայքերի վրա իրենց հարձակումներով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |