ՎԶԵԲ. Հիմա Հայաստանն ավելի ուժեղ է և ունի ավելի խելամիտ տնտեսական քաղաքականություն![]() 7 մարտի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հարավարևելյան Եվրոպայի, Թուրքիայի, Միջին Ասիայի և կովկասյաներկրների գլխավոր տնօրեն Օլիվյե դե Կամպին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ մեր հարաբերությունները գնալով ընդլայնվում են: Մենք ծանոթացել ենք Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի նոր ռազմավարությանը: Մեր մասնագետները բարձր գնահատական են տալիս այդ փաստաթղթին: Այնպես որ, մենք գոհ ենք երկկողմ համագործակցությունից»,-վարչապետի խոսքը մեջբերում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Իր հերթին Օլիվյե դե Կամպը նշել է, որ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում հաստատված ներդրումային ծրագրերն արտացոլում են մեր երկրում ներդրումային մթնոլորտի բարելավմանն ուղղված քայլերը: Կամպն ասել է, որ ՎԶԵԲ-ը մեծ նպատակներ ունի նոր ռազմավարության իրականացմամբ, որում նշանակալի ուշադրություն է դարձվելու մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնմանը: «Վերջին 14 տարիների ընթացքում պարբերաբար այցելում եմ Հայաստան և կարող եմ ասել, որ զգալի փոփոխություներ են տեղի ունենում երկրում: Շնորհավորում եմ Ձեզ և Ձեր թիմին, որ կարողացել եք դուրս գալ ճգնաժամից: Այժմ ավելի ուժեղ եք և ունեք ավելի զգույժ, խելամիտ և ֆիսկալ տնտեսական քաղաքականություն»,- նշել է Օլիվյե դե Կամպը՝ բարձր գնահատելով կառավարության ղեկավարի ջանքերը՝ երկրում ներդրումային մթնոլորտի բարելավան գործում: Ինչպես նշում է կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանում հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելավմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում, Տիգրան Սարգսյանը նշել է, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը կառավարության համար ունի քաղաքական բովանդակություն և վարչապետի գլխավորությամբ ստեղծված համապատասխան խորհուրդը պարբերաբար քննարկում է ոլորտին առնչվող խնդիրները՝ դրանց լուծման նպատակով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կառավարության կողմից ընդունված արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը և դրա շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ հնարավոր համագործակցությանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |