Շախմատի ԵԱ-ում Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը![]() 8 մարտի 2012 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Գազիանթեպ քաղաքում շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել Ալինա Կաշլինսկայայի նկատմամբ, Լիլիթ Մկրտչյանը` Սոֆիա Գվետաձեի, իսկ Աննա Հայրապետյանը` Կամիլլա Սերոքսի նկատմամբ: Լիլիթ Գալոյանը ոչ ոքի է խաղացել Իրինա Բուլմագայի հետ, միակ պարտությունը կրել է Մարիա Կուրսովան, ով զիջել է Նատալյա Պոգոնինային: Մրցաշարային աղյուսակում Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով հայտնվել է 16-րդ հորիզոնականում, իսկ Էլինա Դանիելյանը ևս 4 միավորով 17-րդ հորիզոնականում է: Նրանք առաջատար Տրանգ Հոանգից ետ են մնում 1.5 միավորով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |