ՎԶԵԲ-ը բարդություններ է տեսնում Ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու ճանապարհին![]() 8 մարտի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ԵՄ «Խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու մասին պայմանագրին» միանալու շուրջ Հայաստանի հետ մեկնարկած բանակցությունները բարդ և տևական գործընթացի սկիզբ են, որի շրջանակներում մեծ աշխատանք պետք է կատարվի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է կիսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավար Վալերիու Ռազլոգը: «Այդ գործընթացի շրջանակներում պետք է սկսել ֆիտոսանիտարիայի ոլորտի, սննդամթերքի անվտանգության, միջազգային առևտրում արտահանման կանոնակարգման հարցերից»,-ասել է նա: Ավելին, ըստ նրա, աշխատանք է կատարվում Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, ՎԶԵԲ-ը գնահատում է այդ քայլը շատ դրական և ակնկալում է զգալի փոփոխություններ ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում: «Մենք նախկինի պես կֆինանսավորենք առևտրային ընկերությունները ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդավորված՝ բանկերի միջոցով, բարելավելով նրանց հնարավորությունները եվրոպական շուկա դուրս գալու հարցում»,-ասել է Վալերիու Ռազլոգը: Այդ համատեքստում նա հավելել է, որ բանկը կմասնակցի այդ գործընթացին ու կսատարի Հայաստանին, այդ թվում նաև տարբեր ուղղություններով տեխնիկական աջակցության միջոցով: ԵՄ առևտրային քաղաքականության հանձնաժողովը փետրվարի 20-ին միաձայն որոշում ընդունեց Հայաստանի հետ «Խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելու մասին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |