Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ կանանց մարտի 8-ի առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ կանանց մարտի 8-ի առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կանանց միջազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ և ամուր ընտանիքներ: Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի և հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով հանդերձ՝Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները: Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց և քույրերի նկատմամբ»,- գրված է ուղերձում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---