ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի գավաթը կցուցադրվի Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում![]() 8 մարտի 2012 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Երեք մայրցամաքների ֆուտբոլային երկրպագուները հնարավորություն կստանան տեսնելու ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի մրցանակը, որը մարտ-ապրիլ ամիսներին նոր շրջագայության կմեկնի: ՈւԵՖԱ չեմպիոնների լիգայի տրոֆի-տուրը, որը 6-րդ անգամ իրականացվում է Heineken ընկերության աջակցությամբ, հնարավորություն կտա Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի երկրպագուներին մոտիկից ծանոթանալ համաշխարհային ճանաչում ունեցող գավաթին: Շրջագայությունը կմեկնարկի Մեխիկոյից, ապա գավաթը կայցելի Գվադալահարա: Աֆրիկայում գավաթը նախ կայցելի Թանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամ, ապա քենիական Նայրոբի և Մոմբասու: Իր մեկ ամիս տևող ճանապարհորդությունը գավաթը կավարտի Շանհայում: ՈւԵՖԱ-ն մրցաշարին ավանդաբար ներկայացնելու են հայտնի ֆուտբոլիստները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |