Google-ը նույնպես տոնում է կանանց միջազգային օրը![]() 8 մարտի 2012 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Ընկերությունն իր որոնողական համակարգի գլխավոր էջում կանանց միջազգային տոնի կապակցությամբ տոնական լոգոտիպ է տեղադրել Google ընկերությունն իր որոնողական համակարգի գլխավոր էջում կանանց միջազգային տոնի կապակցությամբ տոնական լոգոտիպ (Doodle) է տեղադրել: Այն գունազարդ լոգոտիպ է գեղեցիկ գրաֆիկական պատկերներով՝ կնոջ սեռը ցուցանող նշան, ծաղիկ։ Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, երբ նշվում են կանանց նվաճումները քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում: Տոնը նշվում է ՄԱԿ-ի կողմից, իսկ որոշ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա) այդ տոնը ազգային տոն է: 1910թ Կոպենհագենում կայացել է Աշխատող կանանց 2-րդ միջազգային կոնֆերանսը: Կլարա Ցետկինն առաջարկեց տոնել Կանանց միջազգային տոնը: Նա առաջարկել է, որ Կանանց օրը տոնվի ամեն տարի նույն օրը բոլոր երկրներում: Այս օրը Ցետկինը առաջարկել է տոնել որպես կանանց` իրենց իրավունքների համար պայքարի օր: Այս օրը բոլոր մայրցամաքների կանայք, ովքեր տարբերվում են լեզվային, էթնիկ, մշակութային, տնտեսական և քաղաքական առանձնահատկություններով, հնարավորություն ունեն հավաքվելու և հիշելու 9 տասնամյակների ընթացքում` հավասարության, արդարության, խաղաղության և զարգացման համար մղվող պայքարը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |