ԱՄՆ-ն առաջարկել է Իսրայելին հետաձգել Իրանի դեմ հարվածը մինչև 2013 թվականը![]() 8 մարտի 2012 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն առաջարկել է Իսրայելի բանակին նորագույն մարտական տեխնիկա տրամադրել Իրանի դեմ հարվածը հետաձգելու փոխարեն, հինգշաբթի հայտարարել է Agence France-Presse-ը, հղում անելով իսրայելյան «Մաարիվ» թերթին: Անանուն աղբյուրների տվյալներով, առաջարկը քննարկվել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: ԱՄՆ իշխանությունները, մասնավորապես, առաջարկել են հակաբունկերային ռումբեր առաքել: Փոխարենը, ինչպես հայտնում է Lenta.Ru-ն, Իսրայելը պետք է համաձայնվի հետաձգել Իրանի դեմ հարվածը մինչև 2013 թվականը: Ըստ ԱՄՆ իշխանությունների, ամերիկյան սպառազինությունը թույլ կտա իսրայելցիներին մարտավարական առավելություն ստանալ Իրանի հանդեպ և սեղմ ժամկետում գործելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |