Էրդողանը հայտարարել է թե չի պատրաստվում մեռնել 2 տարուց![]() 8 մարտի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է բժիշկների եզրակացությունները, որոնց համաձայն օնկոլոգիական հիվանդության պատճառով նրան երկու տարվա կյանք է մնացել: Ըստ նրա, միայն Ալլահը գիտի, թե որքան կյանք ունի մարդը: Ինչպես հայտնում է «Կուրսոր» պորտալը, Էրդողանը հրաժարվել է մեկնաբանել իր առողջական վիճակը: Նա քննադատել է նրանց, ով տեղեկությունների արտահոսք է թույլ տվել բժշկական զեկույցից: «Երբ գալիս է մեռնելու ժամանակը, այն չի կարելի է մոտեցնել կամ հետաձգել նույնիսկ մեկ ժամով»,-ասել է նա: Թուրքական անկախ «Թարաֆ» թերթը հայտնել էր, թե ըստ WikiLeaks-ի, 58-ամյա Էրդողանի առողջական վիճակը ամեն օր վատանում է և նրան 2 տարվա կյանք է մնացել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |