«Վեցնյակը» կոչ է արել ԻԻՀ միջուկային խնդրի շուրջ լուրջ բանակացություններ սկսել` առանց նախապայմանների

«Վեցնյակը» կոչ է արել ԻԻՀ միջուկային խնդրի շուրջ լուրջ բանակացություններ սկսել` առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - «Մենք կոչ ենք անում Իրանին առանց որևէ նախապայմանի լուրջ բանակցային գործընթաց սկսել, որպեսզի միջուկային ծրագրի շուրջ կասկածներ չլինեն»,-ասվում է «վեցնյակի» հայտարարությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ռոյթերսի» տվյալներով, փաստաթղթում նաև կա պահանջ` թույլ տալու մուտք գործել Փարչին ռազմական օբյեկտ, ուր ավելի վաղ Իրանը թույլ չէր տվել մտնելու ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին:

Երեքշաբթի Իրանի իշխանությունները խոստացել են Փարչինում ընդունել տեսուչներին, նշելով, որ այս ռազմական օբյեկտ մուտք գործելը երկար ժամանակ է պահանջում:

Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ պատրաստ է սկսել բանակցությունները «վեցնյակի» հետ, սակայն պետք է համաձայնեցնել բանակցությունների տեղն ու ժամկետները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---