ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԱՐՏՈՆԱԳՐԵԼ ԻՐ ՄՈՏ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԸ

PanARMENIAN.Net - «Արմենիկում» հայկական դեղամիջոցը, հնարավոր է, արտոնագրվի Թուրքիայում: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» թերթը` նշելով, որ դրա համար նախատեսվում է դիմել Թուրքիայի առողջապահության նախարարությանը: «Արմենիկում» դեղամիջոցի եւ համանուն կլինիկայի մասին պատմող «Հուսո բուժարան» անվանմամբ ռեպորտաժում թերթը գրում է, որ դեղամիջոցը փորձարկվել է տարբեր ազգությունների 400 հիվանդների, այդ թվում նաեւ Թուրքիայի քաղաքացիների վրա: Հոդվածի հեղինակը զրուցել է կլինիկայի բուժանձնակազմի եւ տարբեր երկրներից Երեւան ժամանած հիվանդների հետ: Թերթի համաձայն` «Արմենիկումի» կիրառումից նվազում է արյան մեջ ՁԻԱՀ-ի վարակների քանակը, իսկ կլինիկա այցելած հիվանդներից ոչ մեկը դեռ չի մահացել: Ի լրումն ամենի, այդ դեղամիջոցը շուրջ 20 անգամ ավելի էժան է, քան արեւմուտքում մշակված նույնատեսակ դեղամիջոցները, գրում է թուրքական «Սաբահ» թերթը:
 Ուշագրավ
---