Իրանի գերագույն առաջնորդ. ԱՄՆ-ն ձերբազատվել է պատրանքներից

Իրանի գերագույն առաջնորդ. ԱՄՆ-ն ձերբազատվել է պատրանքներից

PanARMENIAN.Net - Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որտեղ նա դեմ է արտահայտվել Իրանի հետ պատերազմին, անվանել է «լավ բառեր»:

«Այդ բառերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ձերբազատվել է պատրանքներից»,-ասել է Համենեին Փորձագետների խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հինգշաբթի հայտարարել է գերագույն առաջնորդի պաշտոնական կայքը:

Օբաման Սպիտակ տանը տված մամլո ասուլիսում կոչ է արել ամերիկացի քաղաքական գործիչներին դադարեցնել Իրանի դեմ պատերազմելու կոչերը:

Սակայն, այդ նույն ելույթում նա հայտարարեց, որ Իրանի դեմ պատժամիջոցները կընդլայնվեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---