The New York Times. Հայաստանի կողմից «Եվրատեսիլ 2012»-ը բոյկոտելը մռայլ նշան է ղարաբաղյան գործընթացի համար![]() ![]() PanARMENIAN.Net - «Եվրատեսիլը» փոփ երգերի մրցույթ է, իր ընթերցողների բացատրում է The New York Times-ը: Թվում է, մշակույթի ոլորտում ամենասուր պառակտումը, որը սադրում է «Եվրատեսիլը», հեռարձակման հեռուստադիտողների և նրանց միջև անդունդն է, ովքեր չեն դիտում այն, նշում է լրագրող Էնդրյու Ի. Կրամերը: «Բայց իրականում բոյ-բենդերի, երիտասարդ գեղեցիկ կատարողների, ճոխ էստրադային համարների և փայլերի ետևում թաքնված են իրական աշխարհում ծավալվող հակամարտություններ»,- ասում է հեղինակը: Այսպես, Հայաստանն օրերս հրաժարվեց մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին»: Այսպիսով, հօդս ցնդեցին թույլ հույսերը, որ Եվրատեսիլը կօգնի հաղթահարել արյունալի վրեժի և բռնության երկու տասնամյակները, գրում է հեղինակը՝ հիշեցնելով նաև ղարաբաղյան պատերազմի մասին: «Եվրատեսիլի» բոյկոտն այնքան ծանր քայլ չէ, ինչպես խաղաղ բանակցություններից ցուցադրական հեռանալը կամ օլիմպիադիայի մասնակցությունից հրաժարվելը: Բայց ամեն դեպքում սա մռայլ նշան է նախկին ԽՍՀՄ տարածքում բարդ լուծում ունեցող ազգամիջյան հակամարտություններից մեկի գոտին ապառազմականացնելու ջանքերի ֆոնին»,- ասվում է հոդվածում, հաղորդում է InoPressa-ն:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |