Կոնգրեսական Սքոթ Բրաունը Թուրքիային կոչ է անում քրիստոնեական եկեղեցուն վերադարձնել նրա ունեցվածքը

Կոնգրեսական Սքոթ Բրաունը Թուրքիային կոչ է անում քրիստոնեական եկեղեցուն վերադարձնել նրա ունեցվածքը

PanARMENIAN.Net - Սենատորներ Սքոթ Բրաունին և Դայան Ֆայշթեյնին միացել է կոնգրեսական Մարկ Քիրքը: Նրանք պետքարտուղարին կոչ են անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա վերադարձնի քրիստոնեական եկեղեցուց գողացած ունեցվածքը, ինչպես նաև կրոնական փոքրամասնություններին դավանանքի լիարժեք ազատություն տա, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ԱՀԴՀ):

Հանձնախումբը հաղորդում է, որ առաքելությունն իր վրա են վերցրել սենատոր Բրաունը, որը պաշտոն է զբաղեցնում զինված ուժերի կոմիտեում և սենատոր Ֆայշթեյնը, որը պաշտոն է զբաղեցնում հետախուզության կոմիտեում, հանդես է գալիս որպես Սենատի նախագահ: Նրանք Թուրքիային առաջին հերթին կոչ են անում քրիստոնեական եկեղեցուն վերադարձնել նրանից առգրավված ողջ ունեցվածքը, մասնավորապես` տաճարները, պաշտամունքի վայրերը, եկեղեցիները, վանքերը, հիվանդանոցները, հուշարձանները, սրբավայրերը, ինչպես նաև շարժական ունեցվածք` արվեստի գործեր, ձեռագրեր, հագուստ, անոթներ և այլ արտեֆակտեր:

Սենատորների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք թուրքական կառավարությանը կոչ ենք անում քրիստոնեական եկեղեցու օրինական տերերին առանց որևէ խոչընդոտների և սահմանափակումներ պատարագ մատուցել, կազմակերպել կրոնական դասեր, կազմակերպել կրոնական հավաքներ և այլն»:

Լայն իմաստով բանաձևը Թուրքիայի կառավարությանը կոչ է անում կատարել կրոնական միտումներով հետապնդման բոլոր ձևերի լիկվիդացման ուղղությամբ իր միջազգային պարտավորությունները:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Բրաունին, Ֆայշթեյնին և Քիրքին այն բանի համար, որ նրանք միացան մեզ կրոնական ազատության և քրիստոնեական եկեղեցու ունեցվածքն օրինական կերպով Թուրքիայից հետ ստանալու համար պայքարում»,- ասել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---