iPhone հայտնի ծրագիր Instagram-ը ստացել է 500 միլիոն դոլարի ֆինանսավորում![]() 9 մարտի 2012 - 16:39 AMT PanARMENIAN.Net - iPhone սմարթֆոնների համար նախագծված լուսանկարների ամենահայտնի անվճար սոցցանց-ծրագիր Instagram-ը, որը հպարտանում է իր այնպիսի օգտագործողներով, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, երգիչ Ջասթին Բիբերը կամ ռեփփեր Սնուփ Դոգը, ստացել է նոր` 500 միլիոն դոլարի ֆինանսավորում, հայտնում է The Wall Street Journal-ը։ Ընդամենը մեկ տարի առաջ Instagram-ը գնահատվում էր 25 միլիոն դոլար, իսկ այժմ կարող է արժենալ 500 միլիոն դոլար։ Instagram-ն ունի ավելի քան 15 միլիոն օգտագործող։ Ընդամենը մեկ տարում Instagram-ի արժեքը բարձրացել է 7 միլիոն դոլարով։ Սակայն որոշ խոշոր վենչուրային ընկերություններ չեն ցանկանում ներդնել Instagram-ի համար։ Սրա պատճառը այն է, որ Instagram-ը համատեղելի է միայն iPhone-ների, iPad-ների և iPod Touch սարքերի համար։ Ըստ որոշ լուրերի` Instagram-ի նախագծողներն աշխատում են այն համատեղելի դարձնել նաև Android օպերացիոն համակարգի համար։
![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |