Փորձագետ. Նախիջևանում Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն արձանագրային բնույթ է կրել![]() 10 մարտի 2012 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Նախիջևանում կայացած հանդիպման ժամանակ ամրագրվել է այն, որ այդ երկրների տարածքները չեն օգտագործվելու միմյան դեմ՝ թշնամական գործողություններ իրականացնելու նպատակով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իրանագետ Ռուդիկ Յալարյանը՝ մեկնաբանելով վերոհիշյալ երկրների ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը: Նրան խոսքով, նախարարների հանդիպումը նպատակ ուներ մեղմացնել երեք երկրների միջև լարված հարաբերությունները: Այդ առումով նա նշել է, որ հանդիպումն ունեցել է ոչ թե ռազմավարական նպատակներ, այլ, ամենայն հավանականությամբ, կրել է արձանագրային բնույթ: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Յալարյանը նաև նշել է, որ այդ հարցում Իրանը միշտ առաջարկել է իր միջնորդությունը: Իր հերթին ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշել է, որ այդ հանդիպման ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հավասարակշռված հայտարարություն է կատարել, ասելով, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային նորմերի համաձայն: Նրա խոսքով, Նախիջևանում չի ստորագրվել ինչ-որ լուրջ փաստաթուղթ: Միաժամանակ, նա նշել է, որ Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու և Թավրիզ-Ջուլֆա երկաթուղիների միացման վերաբերյալ երեք երկրների ծրագրի իրականացումն ավելի կուժեղացնի Հայաստանի շրջափակումը: Դրա հետ կապված փորձագետը նշել է, որ դրանից խուսափելու համար Հայաստանը պետք է ակտիվացնի և իրականացնի Իրան-Հայատան երկաթուղու շինարարության ծրագիրը: Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում ստորագրվել է «Նաիջևանյան հայտարարություն»: Փաստաթղթում կողմերը հաստատել են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը «ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգային մակարդակում ճանաչված պետությունների սահմանները հարգելու սկզբունքների հիման վրա»: Ընդհանրապես, երեք ԱԳՆ ղեկավարների կարծիքով, Կովկասը պետք է դառնա խաղաղության և բարգավաճման տարածաշրջան: Երեք երկրների ԱԳ նախարարների նախիջևանյան հայտարարությունում ամրագրվել է այն, որ այդ երկրների տարածքը չի օգտագործվի միմյանց դեմ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |