Կարեն Ավագյան. Հայաստանի երիտասարդ հանրապետականները կողմ են արդար պայքարին![]() 10 մարտի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - «Այսօր մենք վստահությամբ կարող ենք ասել, որ ՀՀԿ երիտասրադական թևը յուրատիպ դարբնոց է, դպրոց` իր անդամներով, ծրագրերով, գաղափարներով»,-մարտի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարում հայտարարել է կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը: Ըստ նրա, ՀՀԿ-ին աջակցում են մեծ թվով երիտասարդներ և ուսանողներ, ինչի ապացույցը երիտասարդ կուսակցականների թիվն է: Այս առնչությամբ Կարեն Ավագյանը ընդգծել է, որ մինչև 35 տարեկան երիտասարդների թիվը կուսակցության բոլոր անդամների 35 տոկոսն է: «Երիտասարդությունը ձևավորում է կուսակցության ապագա կերպարը»,-ընդգծել է նա: Երիտասարդական թևի առաջնորդը նաև անդրադարձել է բազմաթիվ ծրագրերի, որոնք իրականացվում են իր կողմից գլխավորվող թևի կողմից, ներկայացրել այլ երկրների երիտասարդական կազմակերպությունների հետ միջազգային համագործակցությունը: Ներկայացնելով իրականացված աշխատանքները և ՀՀԿ երիտասարդական թեմի ծրագրերը` նա ընդգծել է, որ այս ամենն իրականացնել հնարավոր չէր լինի առանց կուսակցության ղեկավարության և հատկապես երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության և աջակցության: Կարեն Ավագյանն անդրադարձել է նաև կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ընդգծելով, որ «երիտասարդ ՀՀԿ-ականները կանգնած են իրենց ավագ գործընկերների կողքին և կիսում են միջազգային պահանջներին համապատասխան ընտրությունների անցկացման պատասխանատվությունը»: «Մենք արդար պայքարի կողմնակից ենք»,-հայտարարել է նա, հավելելով, որ ՀՀԿ-ն հանդիսանում է երկրում քաղաքական կայունության երաշխավոր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |