Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը չի վախենում իր միջուկային օբյեկտներին ռազմական հարվածի սպառնալիքներից

Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը չի վախենում իր միջուկային օբյեկտներին ռազմական հարվածի սպառնալիքներից

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում իր միջուկային օբյեկտներին ռազմական հարվածի սպառնալիքներից, որոնք հնչում են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից:

Ահմադինեժադն այդ հայտարարությամբ հանդես է եկել կիրակի օրը` շուտով այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կրկին հայտնեց Իրանի դեմ գործողության հնարավորության մասին, եթե վերջինս չընդհատի միջուկային մշակումները:

ԱՄՆ-ն, Իսրայելն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---