Ռիչարդ Կիրակոսյան. Ռուսաստանը կփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա![]() 12 մարտի 2012 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը մարտի 12-ին Երևանում հայտարարեց, որ ընտրությունները Ռուսաստանում ոչ օրինական էին, ոչ էլ թափանցիկ: Նա նշեց նաև, որ տեղադրված 90 հազար տեսախցիկների մեծ մասը չի աշխատել: Կիրակոսյանը նշել է, որ Արևմուտքը գործնականում չարձագանքեց Ռուսաստանում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին: «Հետաքրքիր փաստ է, որ ռուսական ընդդիմությունը համախմբվեց Պուտինի դեմ, սակայն մնացած հարցերում այն պառակտված էր, ինչը թուլացնում է նրա ազդեցությունը»: Ըստ նրա, Պուտինի քաղաքականությունը կոպիտ է լինելու, Ռուսաստանը կփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս անդամակցի Եվրասիական միությանը: Որոշ զարգացում կարող է ստանալ ղարաբաղյան հարցը, սակայն տեսանելի փոփոխություններ չեն լինի, քանի որ ամեն ինչ չէ, որ կախված է Ռուսաստանից: «Կա նաև մյուս կողմը՝ Բաքուն, որը չի ցանկանում ընդառաջել, ավելին բանակցություններին պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները»,-ասել է քաղաքագետը: Կիրակոսյանը գտնում է, որ նոր փուլ կսկսվի ռուս-ամերիկայն հարաբերություններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |