Կապել լա Գրանդի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Գարամյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը

Կապել լա Գրանդի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Գարամյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Կապել լա Գրանդ քաղաքում ավարտվել է միջազգային շախմատային մրցաշարը: Հայ գրոսմայստեր Տիգրան Գարամյանը հնարավոր 9-ից հավաքել է 7 միավոր և 1-5 տեղերը կիսել Պենտալ Հարիկրիշնայի, Պարիմարյան Նեգրիի, Թոռնիկ Շանիկիձեի և Մարտին Կրավցիվի հետ:

Լրացուցիչ արդյունքներով Գարամյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

2012թ Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը հավաքել է 6,6 միավոր և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը, հայտնում է armchess.am-ը:

Այս մրցաշարից հետո հայ շախմատիստները հանդես կգան Եվրոպայի անհատական մրցաշարում: Բուլղարական Պլովդիվում մարտի 20-31 հանդես կգան Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը և Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը և Վլադիմիր Պողոսյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---