Արա Բաբլոյան. Պարտադիր բժշկական ապահովագրության ներմուծումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը![]() 12 մարտի 2012 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Քաղծառայողների համար սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր բժշկական ապահովագրության ներմուծումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը առողջապահության ոլորտում: Այդ մասին մարտի 12-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ըստ նրա, դրան կհաջողվի հասնել բժշկական ապահովագրության փաթեթում ֆիքսված գների շնորհիվ, որով մուծումները պետք է կատարվեն անկանխիկ փոխանցումով ապահովագրական ընկերության և համապատասխան բժշկական հաստատության միջև: Ավելին, ՀՀ ֆինանսների ու առողջապահության նախարարությունները համատեղ պետք է հավանություն տան բժշկական ծառայությունների գներին, ինչը թույլ կտա հետագայում խուսափել սակագների բարձրացումից: Ինչ վերաբերում է ապահովագրության պարտադիր լինելուն, ապա Արա Բաբլոյանը նշել է, «20 տարի շարունակ մենք խոսում ենք երկրում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման մասին և կառավարության այս քայլը, որը դեռևս վերաբերում է մի խումբ մարդկանց, կբերի նրան, որ կզարգանա պարտադիր բժշկական ապահովագրությունը»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |