ԶԵԱԲ ներկայացուցիչը խորհուրդ է տալիս շտապել ՀԱԷԿ-ի «կյանքի երկարացման» հարցում![]() 12 մարտի 2012 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան խորհուրդ է տալիս անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀԱԷԿ գործող բլոկի կյանքի երկարացնելու ուղղությամբ: «Եթե դա ժամանակին չարվի, կայանը հարկ կլինի փակել առանց որևէ այլընտրանքի: Ռուսաստանում դա արդեն տեղի է ունեցել մի քանի օբյեկտներում»,-ասել է նա մարտի 12-ին Երևանում: Միաժամանակ ԶԵԱԲ ներկայացուցիչը «տարօրինակ է» համարել ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման նախագիծը: «Շատ ավելի դյուրին ու էժան է միջոցներ ներդնել գործող բլոկի ռեսուրսների երկարացման գործում»,-ասել է նա: Հայաստանը մտադիր է 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել ներկա ԱԷԿ-ի տարածքում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հաշվի առնելով միջազգային փորձը, Հայաստանը կաշխատի 10 տարով երկարացնել գործող ԱԷԿ-ի կյանքը, մինչև նորի կառուցումը, որի համար կպահանջվի 100-150 մլն դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |